Հայերեն   English   Русский  

Մենք չպետք է հակադրություն դնենք զինված ուժերի արդյունավետ համալրման և կրթության և գիտության զարգացման միջև


  
դիտումներ: 919

Այս պահին ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը անդրադարձավ այս օրերին բուռն քննադատությունների ենթարկվող ուսումնառության նպատակով տարկետման իրավունքի սահմանափակմանը:

Նա նշեց, որ տարկետման իրավունքը լիովին չի վերացել, փոխարենը՝ հստակեցվել է, թե որ դեպքերում Կառավարությունը կարող է ուսումնառությունը շարունակելու համար տարկետում տալ:

Նա հիմնավոր չհամարեց բոլոր այն մտահոգությունը, թե նոր փոփոխությունները խաթարելու են գիտության և կրթության զարգացմանը:

«Մենք չպետք է հակադրություն դնենք մի կողմից՝ զինված ուժերի արդյունավետ համալրման, մյուս կողմից՝ կրթության և գիտության զարգացման հարցերը»,-ասաց Նահապետյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: