Հայերեն   English   Русский  

​Մերձավոր Արևելքում իր շահերի համար ԱՄՆ-ն քողարկում է ԻՊ-ին. ՌԴ ՊՆ


  
դիտումներ: 494

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Միացյալ Նահանգները քաղարկում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ջոկատներին` ահաբեկչության դեմ պայքար նմանակեղծելով: Գրում է Gazeta.ru-ն:

«Միացյալ Նահանգները, համաշխարհային հանրության համար միջազգային ահաբեկչության դեմ անզիջում պայքար նմանակեղծելով, գործնականում ԻՊ-ի մարտունակ ջոկատների համար քողարկում է ապահովում նրանց մարտունակության վերականգման, վերախմբավորման և Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերի առաջխաղացման նպատակով օգտագործելու համար», - նշվել է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Սիրիայում ռուսական զորախմբի ներկայացուցիչը հերքել էր այն տեղեկությունները, որ Աբու Քեմալը ազատագրվել է ԻՊ- զինյալներից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: