Հայերեն   English   Русский  

Վիգեն Սարգսյանը հիմա էլ Սերժ Սարգսյանի ռեֆերենտն է՝ ուղղակի ՊՆ կաբինետում. Փաշինյան (Տեսանյութ)


  
դիտումներ: 825

ԱԺ-ում շարունակվում է «Զինվորական ծառայության» և «Զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը երկրորդ ընթերցմամբ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ անհասկանալի է պաշտպանության նախարարի բացակայությունը.

«Նրա ցինիկ եզրափակիչ ելույթից հետո դեռ առիթ չի եղել անդրադառնալ. նրա արտահայտած որոշ մտքեր խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ: Նա այսօր էլ ռեֆերենտ է, ուղղակի աշխատում է պաշտպանության նախարար: Չփորձվեք այստեղից հայտարարել, թե դուք քաղաքական գործիչ եք: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեք, ձեր նուրբ քիմքը չի դիմանա դրան, կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք, քանի որ ձեր քիմքը միայն կարմիր ու սև իկրայից այն կողմ բան չի տեսել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: