Հայերեն   English   Русский  

Դմիտրի Մեդվեդևը` ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին


  
դիտումներ: 735

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է Մոսկվայի և Վաշինգթոնի միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը: Գրում է Russian.rt.com-ը:

«Վատն այն է, որ չնայած շփումներին և ինչ-որ հարցեր քննարկելու հնարավորության առկայությանը` մեր հարաբերություններն օրեցօր վատթարանում են», - Интерфакс լրատվական գործակալությունը մեջբերում է Մեդվեդևի խոսքերը:

Նրա խոսքով` ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին տասնամյակների ընթացքում ամենացածր կետի վրա են գտնվում:

Ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ հասցրել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված գալա ընթրիքի շրջանակներում շփվել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: