Հայերեն   English   Русский  

Դոնալդ ​Թրամփը ներկա չի գտնվել Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին


  
դիտումներ: 535

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջոցառումների ժամանակացույցից շեղումների պատճառով Ֆիլիպիններից մեկնել է` առանց Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովին մասնակցելու: Գրում է Gazeta.ru-ն:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրա փոխարեն իր նախօրոք պատրաստված մեկնաբանությունները ճաշի ընթացքում փոխանցել է պետությունների ղեկավարներին:

Դոնալդ Թրամփի փոխարեն գագաթնաժողովի ընթացքում ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Հաղորդվել է, որ հանդիպման կազմակերպիչները գրեթե 90 րոպեով ժամանակացույցից հետ են մնացել:

Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը Դոնալդ Թրամփի և Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հանդիպումից մանրամասներ էր ներկայացրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: