Հայերեն   English   Русский  

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոն այցելող օտարերկրացիների թիվն աճել է շուրջ 50 տոկոսով


  
դիտումներ: 496

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնն ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ընդունել է 13500 այցելուների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11500-ի փոխարեն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղ Մատենադարան-Գանձասարգիտամշակութային կենտրոնի գործունեության համակարգող Արամ Թորոսյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր այցելուների համատեքստում, օտարերկրյա այցելուների թիվը, նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 50 տոկոսով:

Ա. Թորոսյանը նշել է նաև, որ ԱՀ Պաշտպանության բանակի հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար գիտամշակութային կենտրոն են այցելում նաև զինծառայողներ:

գիտամշակութային կենտրոն են այցելում նաև զինծառայողներ

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախի Հանրապետությունում գրանցվել էօտարերկրյա զբոսաշրջիկների 43 % աճ՝ 2016 թվականի համեմատ, և 27 % աճ՝ 2015-ի համեմատ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: