Հայերեն   English   Русский  

Հրապարակվել է 500 ամենաազդեցիկ մահմեդականների ցանկը. Էրդողանը 5–րդ տեղում է


  
դիտումներ: 486

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գտնվող Իսլամական ռազմավարական հետազոտությունների թագավորական կենտրոնը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ 500 մահմեդականների ցանկը՝ «500 մուսուլմաններ-2018»-ը (The Muslim 500-2018):

«էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ ամենաազդեցիկ մահմեդական գործիչ է ճանաչվել Կահիրեի «Ալ-Ազհար» համալսարանի իմամ, շեյխ Ահմադ Մուհամմեդ ալ-Թայիբը, երկրորդ տեղում է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզը, եռյակը եզրափակում է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնը: Չորրորդ տեղում է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Առաջին հնգյակը եզրափակում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


Նշվում է, որ տարբեր ոլորտների բաժանված ցանկում (քաղաքականություն, գիտություն, գրականություն, տնտեսություն) Թուրքիայից ընդգրկվել են 14 գործիչներ:

Ցուցակը 2009 թվականից սկսած հրապարակվում է ամեն տարի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: