Հայերեն   English   Русский  

Խորհրդարանը կողմ քվեարկեց դայակ վարձելու համար մայրերին փոխհատուցում տալու նախագծին


  
դիտումներ: 484

Ազգային Ժողովում քվեարկության դրվեց երեկ քննարկված «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նոր ծրագրով մինչև երեխայի 3 տարին լրանալը խնամքի արձակուրդում գտնվող մայրերը աշխատանքի վերադառնալու դեպքում դայակ վարձելու համար պետության կողմից փոխհատուցում կստանան:

Պետությունը կփոխհատուցի այդ դայակի աշխատավարձի 50 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է` 55 հազար դրամ:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 93 կողմ ձայնով:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: