Չինաստանը Սի Ցզինպինի անունից հատուկ պատվիրակ կուղարկի ԿԺԴՀ
դիտումներ: 275
Նշվում է, որ Սան Տաոն ԿԺԴՀ-ի իշխանություններին կծանոթացնի Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ համագումարի արդյունքների հետ, որի ընթացքում Չինաստանի կառավարությունը սահմանել է առաջիկա տարիներին երկրի զարգացման հիմնական գերակայությունները:
Կարճ ժամանակահատվածում պաշտոնական հայտարարություն կարվի:
Հիշեցնենենք, որ հոկտեմբերի 25-ին Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում: