Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը


  
դիտումներ: 631

86 կողմ, 6 դեմ ձայնով Հայաստանի Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց Կառավարության կողմից ներկայացված և մեծ աղմուկ հանած «Զինվորական ծառայության մասին և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին:

Ազգային Ժողովում այդ նախագծին դեմ քվեարկեց միայն Ելք խմբակցությունը:

Պատգամավոր Արարատ Միրզոյանը տեղեկացրեց,որ 120 գիտաշխատողներ և դասախոսներ միացել են ուսանողների պահանջին և կոչ արեց դեմ քվեարկել:

Հիշեցնենք, որ հատկապես սուր քննադատության ենթարկվեց ակադեմիական տարկետման իրավունքի սահմանափակման մասին դրույթը: Դրա կասեցման դեմ հանդես եկան մի շարք բուհերի ուսանողներ: Եղան դասադուլներ, 4 ուսանող այս պահին շարունակում է հացադուլը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: