Հայերեն   English   Русский  

Պենտագոնի ներկայացուցիչը` ԻՊ-ին աջակցելու հարցում ԱՄՆ-ի հասցեին ՌԴ-ի հնչեցրած մեղադրանքների մասին


  
դիտումներ: 613

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիայի ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը, բացարձակ անհիմն է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:

«Անապացույց, ոչ հստակ և բացարձակ անհիմն», - ասել է գնդապետը` մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարարության հնչեցրած մեղադրանքները:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ում ընդգծել էին, որ նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ի հրամանատարության կողմից Աբու Քեմալի շրջանում հեռացող ահաբեկիչների ավտոշարասյանը ռմբակոծություններ հասցնելուց հրաժարվելը «օբյեկտիվ փաստ է, որն արձանագրված է բանակցությունների սղագրություններում և հետևաբար, լավ հայտնի է ամերիկյան կողմին»:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն Միացյալ Նահանգները, համաշխարհային հանրության համար միջազգային ահաբեկչության դեմ անզիջում պայքար նմանակեղծելով, գործնականում ԻՊ-ի մարտունակ ջոկատների համար քողարկում է ապահովում նրանց մարտունակության վերականգման, վերախմբավորման համար` Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերի առաջխաղացման նպատակով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: