Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի նախկին ԱԳՆ ղեկավարն իր վրդովմունքն է հայտնել Լավորվի՝ Բաքու այցի առնչությամբ


  
դիտումներ: 229

Նախկին դեսպան և Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիգ Զելֆուգարովը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կտրուկ արձագանք՝ ուղղված մայրաքաղաք Բաքու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի առնչությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Զուլֆուգարովը մասնավորապես գրել է. «Ինչո՞ւ է նա գալիս: Դուք գիտեք, թե ինչ է պատասխանել բրիտանացի նախարար Դ. Միլիբենդի տատիկը, երբ իմացել է, որ Լավրովը հեռախոսով իր թոռանն ասել է. «Who are You mother f***r to teaching us?»: Անդրադառնալով իր թոռան նկատմամբ անհարգալից վերաբերմունքին, անկախ իր արիստոկրատիկ ծագմանը՝ նա ասել է. «F**k You and the horse You rode in on...»:

Ի դեպ, Բաքվում ևս նրան մեկ անգամ հրապարակայնորեն ակնարկել են, որ նա անցանկալի անձ է, ում այցն Ադրբեջան այդքան էլ ցանկալի չէ: Նրա այն հայտարարությունից հետո, թե Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղի նկատմամբ իր ինքնիշխանությունը, նրան ընդհանրապես պետք է հայտարարեին անցանկալի անձ:

Ադրբեջանում շատերը հարցնում են՝ դեռ որքան է Լավրովն օգտագործելու ռուսական պետության հեղինակությունը, որպեսզի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իրականացնի Ռուսաստանի և հայկական սփյուռքի պատվերները: Ուստի ուզում եմ կրկնել հայցը՝ ինչո՞ւ է գալիս»:

Ըստ գործակալության՝ մոտ օրերս կկայանան Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այցերը Բաքու և Մոսկվա: Է. Մամեդյարովը նոյեմբերի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ Մամեդյարովն այցի շրջանակներում Մոսկվայում հանդիպում է ունենալու ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հետ:

Նոյեմբերի 20-ին Սերգեյ Լավրովը կայցելի Ադրբեջան: Ըստ որոշ տեղեկությունների՝ Լավրովը Բաքու և Երևան կայցելի Ղարաղաբյան հակամարտության շուրջ բանակցությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: