Հայերեն   English   Русский  

2018-ի տնտեսական աճն ապահովվելու է՝ ի հաշիվ հարկային հավաքագրումների


  
դիտումներ: 1683

2018 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում ընկած էհունիսի 19-ին հաստատված Կառավարության ծրագիրը, ինչպես նաև միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյանը հիշեցրեց, որ 2014 թ-ից այս կողմ եղել են արտաքին աշխարհից ներթափանցող շոկեր և կառավարությունն իր առջև խնդիր էր դրել շոկերից հետո 2017թ-ին կայունացնել տնտեսությունը, բայց դա բավարար չէ:

«Որպեսզի կարողանանք մեր առջև դրված սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել, մեզ անհրաժեշտ է բարձր, առնվազն 5 տոկոս տնտեսական աճ միջնաժամկետում»,-ասաց նախարարը՝ կարևորելով 3 հենասյուները՝ տնտեսական աճին միտված հարկաբյուջետային քաղաքականություն, կանոնների վրա հիմնված ծախսային քաղաքականությունը և հաշվեկշռված եկամտային քաղաքականությունը:

Պետբյուջեի հիմքում ընկած հենասյուներից նախարարն առանձնացրեց անվտանգության խնդիրը:

«Գաղտնիք չէ, որ ներդրումներ են կատարվում այն երկրներում, որտեղ կա կայունություն »:

Նախարարը տեղեկացրեց, որ 2018 թվականի պետական բյուջեի հիմնական բեռը ընկած է հարկերի վրա և տնտեսական աճն ապահովվելու է՝ ի հաշիվ հարկային հավաքագրումների, սակայն ցանկացած գնով գումարներ հավաքագրելուն կառավարությունը դեմ է: Արամյանի խոսքով՝ հարկային քաղաքականությունն ու վարչարարարությունը պետք է լինի ադեկվատ, որպեսզի մի կողմից՝ ստվերի հաշվին գեներացնեն եկամուտները, մյուս կողմից՝ խեղումներ չմտցնեն տնտեսության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: