Հայերեն   English   Русский  

2017 թվականի վերջում 3,2-ի փոխարեն կգրանցենք 4-4,3% տնտեսական աճ. Նախարար


  
դիտումներ: 1731

«2017 թվականի 9 ամսիների տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են, որ ունենք բարձր աճի տեմպեր, ինչը հիմք է տալիս կանխատեսելու, մինչև 2017-ի տարեվերջ տնտեսական աճի ծրագրված ցուցանիշը մենք կգերակատարենք: 2017 թվականի բյուջեի նախագծի հիմքում ընկած էր 3,2% տնտեսական աճ, բայց, ամենայն հավանականությամբ, կունենանք ավելի բարձր տնտեսական աճ՝ շուրջ 4-4,3%»:

Այս մասին այսօր ԱԺ-ում 2018թվականի Պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարի խոսքով՝ եթե 2017 թվականիննախատեսվում է 4,3% տնտեսական աճ, ապա 2018 թվականի համար կանխատեսվում է 4.5% տնտեսական աճի ցուցանիշ:

Այս աճին նպաստում են արդյունաբերությունն ու ծառայությունների ոլորտը:

Նախարարը առանձնացրեց հատկապես տուրիզմի հետ փոխկապակցված ծառայությունների ոլորտը:

«Այս տարի 20%ից ավել աճել տուրիզմի աճ ենք ունեցել: Մյուս տարի ևս ակնկալվում է բարձր աճի տեմպեր»:

Ֆինանսների նախարարը նշեց, որ 2017-2018 թթ. դեռևս մեր ներուժից ցածր տնտեսական աճ ենք ցույց տալիս: Այդ ներուժը օգտագործելու համար անհրաժեշտ են 2 պայմաններ՝ կապիտալ ներդրումներ և ռեֆորմներ, ինչն ընկած է Կառավարության ծրագրի հիմքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: