Հայերեն   English   Русский  

​Չինաստանում հրշեջները փրկել են լվացքի մեքենայի մեջ արգելափակված երեխային. Տեսանյութ


  
դիտումներ: 671

Չինաստանի Շանդուն նահանգի Ցզաոչժուան քաղաքի հրշեջները փրկել են լվացքի մեքենայի մեջ արգելափակված 10-ամյա տղայի կյանքը: Գրում է Vesti.ru-ն:

Երեխային լվացքի մեքենայից դուրս բերելու գործընթացը կես ժամից ավել է տևել: Երեխային դուրս բերելու համար հրշեջները ստիպված են եղել հատուկ գործիքների օգնությամբ ապամոնտաժել լվացքի մեքենան:

Բարեբախտաբար, արդյունքում երեխան չի տուժել: Նա ընդամենը ծնկների հատվածում թեթև քերծվածքներ է ստացել: Իսկ թե ինչպես է երեխային հաջողվել լվացքի մեքենայի մեջ արգելափակվել, հայտնի չէ:

Հիշեցնենք, որ սա նմանատիպ առաջին միջադեպը չէ: Ավելի վաղ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ուչժուն քաղաքի հրշեջները փրկել էին 2-ամյա երեխայի կյանքը, որն արգելափակվել էր լվացքի մեքենայի մեջ: Ամենայն հավանականությամբ, երեխան որոշել էր խաղալ լվացքի մեքենայով, իսկ արդյունքում դրա մեջ արգելափակվել: Բարեբախտաբար հրշեջներին հաջողվել էր երեխային անվնաս դուրս բերել լվացքի մեքենայից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: