Հայերեն   English   Русский  

Հակոբ Հակոբյանն ասում է, որ Հայաստանում մարդիկ աղքատ չեն, պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին


  
դիտումներ: 4610

ԱԺ պատգամավոր, Ելք դաշինքի անդամ Լենա Նազարյանը գրում է.

«ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասում է, որ Հայաստանում մարդիկ աղքատ չեն: Պարզապես պետությունը սխալ ինֆորմացիա ունի նրանց եկամուտների մասին: Այ սա՛ է պատճառը, որ աղքատության ցուցանիշը բարձր է: Ցինիզմ»,-գրում է պատգամավորը:

Այսօր Ազգային Ժողովում 2018թ, Պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով 30% աղքատությանը, հայտարարեց, որ Հայաստանում աղքատությունը վերացնելու համար մեզ պետք է շուրջ 200 միլիարդ փող, մինչդեռ Հայաստանի քաղաքացիները դրսից ստանում են 500-600 միլիարդ դրամ, հետևաբար՝ ինչպես կարող են աղքատ համարվել:

«Հայաստանի տարեկան տրանսֆերները կազմում են 500-600 միլիարդ դրամ փող: Այդ փողը մենք ստանում ենք ոչ պետական ֆինանսավորումով, այլ ամեն քաղաքացի՝ իր բարեկամից, հարևանից, քրոջից, եղբորից...

Դուք ձեզ հարց տվեք, լավ, եթե մեզ պետք է 200 միլիարդ դրամ փող Հայաստանում աղքատությունը վերացնելու համար, բայց Հայաստանի քաղաքացին ստանում է 500-600 միլիարդ դրամ փող, էդ աղքատությունը ինչու՞ է մնում»,-ասաց Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով, որ պատճառը պետական կառուցվածքի ոչ ճիշտ ինֆորմացիոն համակարգն է, ոչ ճիշտ վերահսկողության մեխանիզմներով:






Մեկնաբանություններ - 2

Gagik Sarukhanyan     18.11.2017 ես ոնց որ այլ մոլորակից լինի այս մարդը, կամել իսկապես մարդկանց ոչխարի տեղ է դրել, կարելի է այսքան նենգ լինել......

Toros Aleksanyan     18.11.2017 ասես էս ընկերը տարրական գիտելիքներ ունի՞, գիտի որ ստատիստիկա գոյություն ունի, որի համաձայն բոլորը գիտեն թէ միջին հայաստանցին ինչքան է սպառում, ինչ եկամուտներ ունի, տարեկան կտրվածքով ինչ մեծություն ունի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալը, թէ՞ իրեն թվում է, իրենց հայաթի բիսեդկում ա գտնվում ու ինչ անկապ բան ասես կարաս դուրս տա: Այդ 200 միլիարդ դրամ փողը, որը տարեկան կտրվածքով հարկավոր է աղքատության դեմն առնելու համար, հաշվարկված է արդեն իսկ այդ տրանֆերտները նկատի ունենալով, եթե տրանսֆերտները չլինեին, ապա ոչ թէ 200 այլ 800 միլիարդ հարկավոր կլիներ
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: