Հայերեն   English   Русский  

Ողբերգական վթար Շիրակում. վիրավորներից մեկը մահացել է


  
դիտումներ: 592

Շիրակի մարզում նոյեմբերի 14-ին, ժամը 00:05-ի սահմաններում 69-ամյա Վարազդատ Մ.-ն իր վարած Nissan Teana մակնիշի 34 Ս 358 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 141-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլորվել ձորը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ուղեւորներ 32-ամյա Գեորգի Մ.-ն, 28-ամյա Սեւակ Հ.-ն եւ 22-ամյա Հրանտ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 15-ին, Հրանտ Մկրտչյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: