Հայերեն   English   Русский  

Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 21 տարեկան


  
դիտումներ: 5129

Նոյեմբերի 16-ն Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպեոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 21 տարեկան:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս զոհվել է Ռոբերտ Աբաջյանը: Նույն դիրքի անձնակազմից էին նաև վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

 Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը

Անհավասար մարտը տևել է երկու ժամ: Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո կրտսեր սերժանտ Աբաջյանն իր վրա է վերցրել հրամանատարությունը և մինչև վերջին փամփուշտը շարունակել կռիվը: Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Աբաջյանը վերջին նռնակով պայթեցնում է և´ իրեն, և´ հայկական դիրքեր հասած հակառակորդի զինվորներին:

Ռոբերտ Աբաջյան

2016 թվականի ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։

Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասում ոչ միայն վառ են պահում հերոս քաջորդու հիշատակը, այլև նրա օրինակով դաստիարակվում են նոր զորակոչված զինվորները:

Ռոբերտ Աբաջյան

Նշենք, որ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը ծնվել է 1996 թ. նոյեմբերի 16-ին՝ Երևանում։ 2003 թ. ընդունվել է Երևանի N 147 հիմնական դպրոց, որն ավարտել է 2012 թ.։ Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ՝ այն ավարտելով 2014-ին։ Այնուհետև ընդունվել է Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ։ Ռոբերտ Աբաջյանը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2014 թ.: Բարձր առաջադիմության շնորհիվ ստացել է կրտսեր սերժանտի կոչում։

2016 թվականի նոյեմբերի 16-ին իր հարազատ կրթօջախում հերոսի հիշատակին դասարան է անվանակոչվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: