Հայերեն   English   Русский  

​Կիտրոնով կեքս


  
դիտումներ: 3721

Պատրաստվում է առանց ալյուրի ու շաքարավազի: Շատ նուրբ է, օգտակար ու կիտրոնի բույրով: Դուր կգա թե՛ մեծերին և թե՛ փոքրերին:

Բաղադրությունը

6 ձու

780 գ կաթնաշոռ

175 գ կարագ

150 գ շաքարափոշի

սպիտակաձավար՝ 85 գ

1 կիտրոն

Պատրաստումը

Կիտրոնը լվանալ, չորացնել ու քերել, ապա 2-3 ճաշի գդալ հյութ քամել:

Կարագը շաքարափոշու հետ տրորել, ավելացնել կիտրոնի քերուկն ու հյութը և խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի:

Հետո կամաց-կամաց հատ-հատ ձուն ավելացնել, ապա՝ սպիտակաձավարն ու կաթնաշոռը: Ստացված զանգվածը լցնել կարագոտած կաղապարի մեջ ու մակերեսը հարթեցնել: Թխել 180 աստիճան տաքացված փռի մեջ 50-60 րոպե: Պատրաստի կեքսը հովացնել 30 րոպե, առանց փռից հանելու, դռնակը կիսաբաց վիճակում: Ապա զգուշորեն հանել կաղապարից, դնել ամանի մեջ ու վրան շաքարափոշի ցանել:

Անուշ լինի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: