Հայերեն   English   Русский  

​Ուռուցքաբանի բացահայտումները


  
դիտումներ: 2051

Մարտի Մակարեյը գործող բժիշկ է, լիվերպուլցի ուռուցքաբան: Արդի բժշկության վերաբերյալ նրա բացահայտումները ցնցում են: Ի դեպ, նման մտքեր ու բացահայտումներ անում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող ու տարբեր մասնագիտացումների տեր բժիշկներ:

Մակարեյի մտքերը

- Յուրաքանչյուր չորրորդ պացիենտը բժշկական սխալի զոհ է դառնում:

- Մի կարդիոլոգի ազատեցին աշխատանքից սոսկ այն հայտարարության պատճառով, որ էլեկտրասրտագրերի 25 տոկոսը սխալ է մեկնաբանվում կամ ընթերցվում:

- Բժիշկի եկամուտը կախված է նրա կատարած վիրահատությունների քանակից:

- Բուժման գրեթե բոլոր մեթոդների կեսը ոչ մի բանով հիմնավորված չէ:

- Բուժծառայությունների 30 տոկոսի անհրաժեշտությունը չկա:

- Ես գիտեմ դեպքեր, երբ պացիենտին չեն տեղեկացրել վիրահատական առավելագույնս անարյուն մեթոդի մասին, որպեսզի բժիշկը լիարժեք պրակտիկա անցնելու հնարավորություն ունենա: Ընդ որում, բժիշկը նման դեպքերում հույս է փայփայում, որ հիվանդն այդպես էլ ոչինչ չի իմանա:

- Ընդհանուր մահացությունների ցուցակում բժշկական սխալի հետևանքով մահացությունները 5-6-րդ հորիզոնականում են:

- Բժշկի խնդիրը հիվանդին գոնե մի բան առաջարկելն է նույնիսկ այն դեպքում, եթե այլևս ոչնչով հնարավոր չէ օգնել նրան: Դա ֆինանսական խթան է: Բժիշկներին պետք է վճարել այն սարքավորման համար, որ գնվել է ապառիկով:

- Հայտնի է, որ բժշկության մեջ կոֆեինը լայնորեն է կիրառվում, այդ թվում և ցավազրկողների մեջ: Այլ կերպ ասած՝ «մեզ մոտ թանկ սարքավորում է տեղադրված ու դրա համար վճարելու նպատակով պետք է դրանցից օգտվել»:

Բժիշկ Մակարեյի գործընկերը՝ Բարբարա Սթարֆիլդն էլ այլ փաստեր է բացահայտել:

- Ամեն տարի բժշկական միջամտության հետևանքով մահանում է 225 հազար մարդ, որոնցից 106 հազարը՝ պաշտոնապես հավանության արժանացած դեղորայքի գործածումից:

- Առայժմ բոլոր հիվանդությունները բուժող դեղամիջոց գոյություն չունի, ուստի պետք է բավարարվել նրանով, ինչ արդեն կա: Մնացած 119 հազար զոհերը ոչ պատշաճ բուժխնամքի զոհեր են: Դա բժշկությունը դնում է մահացությունների ցանկի 3-րդ հորիզոնականում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: