Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանը բացատրել է թե, ինչու փոխնակ մորը չի հրավիրել երեխայի պատվին կազմակերպված խնջույքին


  
դիտումներ: 380

Այն բանից հետո, ինչ համացանցում տարածվեցին Քիմ Քարդաշյանի երրորդ երեխայի պատվին կազմակերպված խնջույքի լուսանկարները, շատերը նկատեցին, որ հյուրերի թվում չկար երեխայի փոխնակ մայրը, ով հունվարին պատրաստվում է լույս աշխարհ բերել Քիմի և Քանյե Ուսեսթի երեխային:

Համացանցում սկսեցին բուռն քննադատություններ հնչեցնել Քիմի հասցեին՝ ասելով, թե Քիմը փոխնակ մորը չի համարում տան անդամ, այդ պատճառով էլ չի հրավիրել:

Քիմ Քարդաշյանը անդրադարձել է այդ քննադատություններին.

«Ես այդ օրը ավելի վաղ նրան ներկայացրի իմ ընտանիքին, և ես ուղղակի մտածեցի ... չգիտեմ…այդ որոշումը տարօրինակ էր:

Իհարկե, ես կցանկանայի, որ նա լինի այնտեղ և խնջույքի մի մասը կազմեր, բայց ես դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է բացատրել իմ երեխաներին»,-պարզաբանել է Քիմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: