Հայերեն   English   Русский  

​Չինաստանն արգելել է Քեթի Փերիի, Ջիջի Հադիդի և Ադրիանա Լիմայի մուտքը երկիր


  
դիտումներ: 686

Երգչուհի Քեթի Փերին, մոդելներ Ջիջի Հադիդն ու Ադրիանա Լիման չեն մասնակցի հաջորդ երկուշաբթի Շանհայում կայանալիք Victoria's Secret նորաձևության շոուին, քանի որ Չինաստանը հրաժարվել է նրանց մուտքի արտոնագիր տալ:

Daily Maily-ը գրում է, որ 2015 թվականին երգչուհի Քեթի Փերին Թայվանում ելույթ ունենալիս հագել է արևածաղիկներով սպիտակ զգեստ, որը խորհրդանշում է Թայվանում հակաչինական տրամադրությունները: Բացի այդ, երգչուհին համերգի ժամանակ թափահարել էր Թայվանի դրոշը:

Սկզբում Քեթի Փերիին տվել են վիզա, բայց հետո Չինաստանի իշխանությունները մտափոխվել են և չեղյալ համարել այն:

Ջիջի Հադիդ

Մոդել Ջիջի Հադիդը ևս չի ստացել վիզա: Ամենայն հավանականությամբ, պատճառը նրա ինստագրամյան հումորային տեսանյութն է, որը զայրացրել է ասիացիներին: Այդ տեսանյութում մոդելը համտեսում է Բուդդայի պատկերով թխվածքաբլիթ և նմանակում է ասիացիների աչքերի ձևը:

Ջիջի Հադիդը թվիթերում անդրադարձել է միջադեպին.

«Շատ ցավում եմ, որ այս տարի չեմ կարողանա բեմ բարձրանալ Չինաստանում: Սիրում եմ Victoria's Secret –ի իմ ընտանիքին և մտքով աղջիկների հետ կլինեմ»,-գրել է Ջիջի Հադիդը:

Ադրիանա Լիմա

Ինչ վերաբերում է Ադրիանա Լիմային, աստղին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ մոդելը չի ստանա Չինաստանի վիզան դիվանագիտական խնդիրների պատճառով, որոնց մասին մանրամասներ հայտնի չեն:

«Անկախ»-ն արդեն պատմել է մի շարք աստղերի մասին, որոնց մուտքը այս կամ այն երկիր արգելված է: Նրանց թվում էին Բրեդ Փիթը, Լեդի Գագան, Մայլի Սայրուսը,Սելենա Գոմեսը և այլք: Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: