Հայերեն   English   Русский  

ԱԺ-ն ընդունեց ռազմական տեխնիկայի ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու մասին օրինագիծը


  
դիտումներ: 1328

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնությունից ռազմական տեխնիկայի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին օրենքի նախագծին միաձայն կողմ քվեարկեց 84 պատգամավոր:

Օրենքը կարգավորում է 2015 թվականի հունիսի 26-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի և հետագայում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքվելիք միջպետական (միջկառավարական) համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: