Հայերեն   English   Русский  

​Որ տարիքում է կանացի գրավչությունը հասնում իր գագաթնակետին


  
դիտումներ: 542

Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանացի գեղեցկության իդեալական տարիքը շատ ավելի բարձր է, քան կարելի էր սպասել:

Այս մասին գրում է գեղեցկության մասին Allure ամերիկյան ամսագիրը: Ավելի քան 2000 մարդ, պատասխանելով «Որ տարիքում են կանայք ամենագեղեցիկը» հարցին, նշել են միջինում 30 տարեկանը:

Հարցումների ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց կարծիքով կանացի գեղեցկության գագաթնակետը 29 տարեկանն է, իսկ կանայք իրենց ամենագրավիչ տարիքն են համարել 31-ը:

Ուսումնասիրողները եկել են այն եզրահանգմանը, որ 30 տարեկան կանայք են համարվում ամենահրապուրիչը:

Համաձա՞յն եք: Իսկ շատերը կարծում են, որ ամենագեղեցիկ կինն ինքնավստահ կինն է: Սա հատկություն է, որը քչերն են պահպանում 30-ից հետո: Եթե համաձայն չեք, հիշեք, որ Քիմ Քարդաշյանը այժմ 37 տարեկան է, Ջենիֆեր Լոպեսը՝ 48, Մոնիկա Բելուչին՝ 53 և այլն. նրանք բոլորը իդեալական տեսք ունեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: