Հայերեն   English   Русский  

Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը


  
դիտումներ: 1147

Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում:

Չնայած որ նոր հայտով ծրագիրը պետք է իրականացվի Մղարթ գյուղի տարածքում, ծրագրի անմիջական ազդեցությունը Արդվի գյուղի վրա է լինելու: Նախ Շեկաղբյուրի հանքերևակման ծրագրի ամենամոտ համայնքը Արդվին է Մղարթից էլ մոտիկ, որը հանքերևակումից հեռու է ընդամենը 2 կմ և Արդվի գյուղի կողմում է, ինչի մասին նոր հայտում նշված չէ: իսկ Մղարթը գտնվում է հանքերևակումից 3.2 կմ հեռավորության վրա: Այս տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու և ոռոգման ջրի ակունքը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը և ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու և առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: