Հայերեն   English   Русский  

Էջմիածնի մուտքի մոտ բախվել են «Nissan»-ն ու BMW X5-ը. կան վիրավորներ


  
դիտումներ: 1161

Արմավիրի մարզում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ բախվել են 25-ամյա Ներսես Ղ.-ի վարած Nissan Teana մակնիշի 96 AM 009 համարանիշի և Աշոտ Գ.-ի վարած BMW X5 մակնիշի 03 XX 001 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: