Հայերեն   English   Русский  

Պեսկովը` ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի թեկնածության առաջադրման մասին


  
դիտումներ: 1505

Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վլադիմիր Պուտինը թեկնածությունը կառաջադրի 2018թ. կայանալիք նախագահական ընտրություններում, թե ոչ: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին նա հայտարարել է` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Պուտինը ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդի նախագահ Ալեքսեյ Կուդրինի հետ քննարկել է այն հնարավորությունը, որպեսզի կենտրոնի ղեկավարը մասնակցություն ցուցաբերի կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահի թեկնածության առաջադրման դեպքում նախընտրական ծրագրի տնտեսական մասի գրելու գործընթացին:

«Դեռևս հայտնի չէ` արդյոք Պուտինը կառաջադրի թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում: Ինչպես գիտեք, այդ մասին նա ոչինչ չի ասել», - հայտարարել է Պեսկովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: