Հայերեն   English   Русский  

Անջելինա Ջոլին հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետի հետ


  
դիտումներ: 1227

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հավանաբար ներկայումս աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է: Նա միշտ համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է գտնվում և պարբերաբար հայտնում «ամենահմայիչ հայտնիների» տարբեր վարկանիշերում: Գրում է Elle.ru-ն:

Իսկ դերասանուհի Անջելինա Ջոլին ընդհակառակը հոլիվուդյան աստղերի շարքերում առաջատար է քաղաքական և հասարակական ակտիվության շնորհիվ:

Իսկ նրանց հանդիպումը վաղ թե ուշ անխուսափելի էր: Հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Վանկուվերում, որտեղ Ջոլին ժամանել էր ՄԱԿ-ի խաղաղարարության համաժողովին մասնակցելու:

Դերասանուհին, որը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ է և բացի այդ սեռական բռնության կանխարգելման նախաձեռնության համահիմնադիրներից, կոնֆերանսի շրջանակներում տպավորիչ ելույթով է հանդես եկել:

Կոնֆերանսին մասնակցել է նաև Կանադայի վարչապետը: Ջոլին և Տրյուդոն նաև կարճ առանձնազրույց են ունեցել: Իսկ առանձնազրույցից լուսանկար ինստագրամի իր էջում հրապարակելով` Տրյուդոն հետևյալ գրառումն է կատարել. «Շնորհակալություն աշխարհում ամենախոցելի մարդկանց անխոնջ պաշտպանության համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: