Հայերեն   English   Русский  

​ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրել Թուրքիայից


  
դիտումներ: 862

ՆԱՏՕ-ն ներողություն է խնդրել Թուրքիայից Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցված սկանդալի պատճառով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ներողություն է խնդրել ՆԱՏՕ-ի համատեղ ռազմական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, ինչը դրդել էր Թուրքիային հետ կանչել ՆԱՏՕ-ի զորավարժանքների շրջանակներում Նորվեգիայում գտնվող թուրք զինվորականներին:

Պատճառն այն է, որ զորավարժությունների ժամանակ «Թշնամիների պաստառ»-ի վրա եղել է Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի և Էրդողանի նկարը՝ որպես «թշնամիներ»:

Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ ինքն անձամբ է հանձնարարել թուրք զինվորներին անհապաղ դուրս գալ Նորվեգիայից, «նույնիսկ եթե այդ անունները հանվեն» պաստառից:
«Ես ներողություն եմ խնդրում տեղի ունեցածի համար: Այդ միջադեպերը եղել են անհատի գործողությունների արդյունք և չեն արտացոլում ՆԱՏՕ-ի տեսակետները », - ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի տարածած հայտարարության մեջ:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: