Հայերեն   English   Русский  

Հայրիկյանը հացադուլ կսկսի ԿԸՀ-ի դիմաց. «Ժամանակ»


  
դիտումներ: 4673

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասել է, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է:

«Դիմել էինք նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրություն հավաքելու իրավունքից օգտվելու համար, քանի որ ներկա Սահմանադրությամբ նախատեսվում է, որ 200 հազար ստորագրությամբ դու կարող ես հանդես գալ նախաձեռնությամբ, բայց մենք ԿԸՀ-ից պատասխան ստացանք, որ օրենքը չի նախատեսում նման բան։ Ստացվում է, որ ԿԸՀ-ի համար նախ հանրաքվեն չի կայացել, և նոր Սահմանադրությունը չի գործում», - ասել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: