Հայերեն   English   Русский  

Հունահռոմեական հինգ ըմբիշ հանդես կգա Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում


  
դիտումներ: 832

Հունահռոեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Մեր թիմի կազմում ընդգրկված է հինգ ըմբիշ՝ Տարոն Դումոյանը (59 կգ քաշային կարգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Արմեն Հակոբյանը (71 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):

Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի ազգային հավաքականի մարզիչ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 19-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: