Հայերեն   English   Русский  

​Ռուսական C-400-ի պատճառով կսահմանափակվի Թուրքիայի հասանելիությունը ՆԱՏՕ-ին. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 518

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը կզրկի նրան ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունից: Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Հայդի Գրանտը, հաղորդում է «Defense Nws»-ը:

Ըստ թերթի` C-400-ի ձեռքբերմամբ պաշտոնական Անկարայի համար կսահմանվի ամերիկյան F-35 կործանիչի կիրառման սահմանափակում: Բացի այդ, Ռուսաստանի հետ համագործակցությունը բացասական ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի ռազմական համագործակցության վրա:

Սեպտեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան Անկարա ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են կնքել: Սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնամն համար առաջին վճարումն է կատարել:

Գործարքի արժեքը 2.5 մլրդ դոլար է, ինչը համարվում է Թուրքիայի` ՆԱՏՕ-ից դուրս ամենախոշոր ռազմական գնումը: Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել ՆԱՏՕ-ի ռազմատեխնիկական ստանդարտներին C-400 համակարգին անհամատեղելիության առնչությամբ: Այդ ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, զենք ձեռք բերել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: