Հայերեն   English   Русский  

Հղի Քայլի Ջեները դադարել է հանրությանը երևալ


  
դիտումներ: 974

20-ամյա հեռուստաաստղը անհանգստացած է արտաքին տեսքի փոփոխությունների պատճառով

Հաջորդ տարի Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքում ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի համալրում է սպասվում:

Փոխնակ մայրը Քարդաշյանի և Քանյե Ուեսթի երրորդ երեխային լույս աշխարհ կբերի հունվարին, իսկ մի քանի ամիս անց առաջին անգամ մայր կդառնան նաև Քայլի Ջեները և Քլոե Քարդաշյանը:

Շատերը կարծում են, որ ավագ դուստրերի նկատմամբ մեծ ուշադրությունը Քրիս Ջեների հերթական մարտավարությունն է, որպեսզի շեղի կրտսեր դստեր` Քայլի Ջեների հանդեպ ուշադրությունը:

Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 20-ամյա Քայլին խիստ անհագստանում է արտաքին տեսքի փոփոխությունների պատճառով:

Վերջին լուսանկարներից դատելով` Քայլին հղիության ընթացքում հասցրել է 15 կգ գիրանալ: Իսկ աստղային ընտանիքի ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանում նրա հղիության մասին տեղեկությունը: Իսկ հենց Քայլին փորձում է ամեն կերպ զերծ մնալ ավելորդ ուշադրությունից:

Աղբյուրրների փոխանցմամբ` կազմվածքի փոփոխության պատճառով Քայլին լուրջ դեպրեսիայի շեմին է հայտնվել: Իսկ համացանցում սեփական լուսանկարները տեսնելով` նա որոշել է որոշ ժամանակ հեռու մնալ հանրության աչքից: Իսկ նրան ամեն հարցում փորձում է աջակցություն ցուցաբերել երեխայի հայրը` ռեփեր Թրեվիս Սքոտը, որը չեղարկել է բազմաթիվ համերգներ, որպեսզի որքան հանարվոր է շատ սիրելիի կողքին գտնվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: