Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը խոստովանել է, թե ինչ է մտածում քույրերի ոճի մասին


  
դիտումներ: 1327

Հեռուստաաստղը կազմել է իր ընտանիքի ամենաոճային անդամների վարկանիշը

Ինչպես հայտնի է, վերջին օրերի ընթացքում Քիմ Քարդաշյանը կրկին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, իսկ դա պայմանավորված է նրա թողարկած նոր օծանելիքի գովազդային արշավով: Գրում է Elle.ru-ն:

Նախօրեին Քիմը դարձել է CBS հեռուստաընկերության եթերում հեռարձակվող The Late Late Show with James Corden շոուի հյուրը:

Շոուի ընթացքում Քիմը ստիպված է եղել բավական սադրիչ հարցերի պատասխանել: Սակայն Քիմը հիասքանչ տրամադրություն է ունեցել, իսկ դրա պատճառը հավանաբար մեկ օրում օծանելիքի վաճառքի սահմանած ռեկորդներն են եղել: Քիմը չի հրաժարվել Քորդենի հարցերին պատասխանել: Հաղորդավարը հարցրել է՝ ով է Քարդաշյան-Ջեներ աստղային ընտանիքի անդամներից ամենաոճայինը և ում ոճը Քիմը չի հավանում ընդհանրապես: Քարդաշյանը ռիսկի է դիմել և իր կարծիքը հայտնել, թեև նշել է, որ ընտանիքի որոշ անդամներ անկասկած հիացած չեն մնա իր խոսքերից:

Վարկանիշի առաջին հորիզոնականը Քիմն առանց երկմտելու տվել է Քենդալ Ջեներին, երկրորդում հայտնվել է մայրը` Քրիս Ջեները: Երրորդ հորիզոնակում Քիմը նախ նշել է Քորթնիին, իսկ այնուհետև միտքը փոխել է և տվել Քայլիի անունը:

Իսկ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի որպես ոչ ոճային անդամ Քիմն ընտրել է Քլոեին:

«Նա հաստատ կսպանի ինձ… Շատ եմ ցավում»,- ծիծաղելով խոստովանել է Քիմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: