Հայերեն   English   Русский  

Տասնյակ հազարավոր ցուցարարներ պահանջում են Զիմբաբվեի նախագահի հրաժարականը


  
դիտումներ: 1098

The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի հրաժարականի կողմնակից տասնյակ հազարավոր քաղաքացիներ երկրի մայրաքաղաք Հարարեում բողոքի ցույցի են մասնակցում: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի տվյալներով՝ բողոքի ակցիան քաղաքի կենտրոնում է կազմակերպվել, իսկ դրա շատ մասնակիցներ փողոցներ դուրս եկել են ազգային դրոշներով:

Նոյեմբերի 15-ին զինվորականները արգելափակել էին դեպի Զիմբաբվեի պետական կառույցներ տանող ճանապարհները, վերահսկողություն սահմանել ռադիոյի և հեռուստատեսության կառույցներում, իսկ նախագահ Մուգաբեին տնային կալանքի տակ վերցրել:

Միևնույն ժամանակ զինվորականները պնդում են, որ խոսքը պետական հեղաշրջման մասին չէ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: