Հայերեն   English   Русский  

​Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթը գաղտնի ամուսնացել են


  
դիտումներ: 1700

Զույգին ամուսնական մատանիներով են նկատել

Չնայած այն հանգամանքին, որ վերջերս Մայլի Սայրուսը խոստովանել էր, որ դեռևս պատրաստ չէ ամուսնական կյանքին, վերջին մի քանի օրերի ընթացքում արևմտյան լրատվամիջոցները պարբերաբար պնդում են, որ երգչուհուհին գաղտնի ամուսնացել է: Գրում է Elle.ru-ն:

Իսկ նախօրեին համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ զույգը սկսել է ամուսնական մատանիներ կրել:

Զույգին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ Մայլին և Լիամը իսկապես ամուսնացել են նախորդ շաբաթ հանգստյան օրերին: Իսկ հարսանեկան արարողությանը զույգի միայն հարազատներն ու մտերիմ ընկերներն են ներկա գտնվել:

«Նրանք գաղտնի ամուսնացել են Մալիբուում իրենց պատկանող առանձնատանը: Դա խելահեղ և ուրախ տոնակատարություն էր: Դա հենց այն էր, ինչ միայն Մայլին կարող էր կազմակերպել, քանի որ ամեն ինչ հենց նրա ոճով էր արված», - հավելել է աղբյուրը:

Իսկ այլ աղբյուրներ պնում են, որ զույգը դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսին է ամուսնացել, ուղղակի այնքան են հոգնել պապարացիների ուշադրությունից, որ պատրաստ չեն պաշտոնապես հայտարարել իրենց ամուսնության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: