Հայերեն   English   Русский  

​Ինչպես Վենետիկի խորամանկ հայերը խաբեցին Նապոլեոն Բոնապարտին


  
դիտումներ: 2208

1805 Նապոլեոն Բոնապարտը վերադարձել է Վենետիկ և որոշել ոչնչացնել բոլոր եկեղեցիներն ու վանքերը, սակայն Սուրբ Ղազար կղզու հայերը իրենց եկեղեցին փրկելու ճանապարհ են գտել: Գրում է Rusarminfo-ն:

«Ի ՞նչ արեցին հայերը: Նրանք կղզու վրա բարձրացրեցին թուրքական դրոշը և որպես սուլթանի հպատակներ ներկայացան: Նապոլեոնը հավատաց նրանց, քանի որ չէր ցանկանում Օսմանյան կայսրության հետ անախորժություններ ունենալ, իսկ Մխիթարյան միաբանության վանքը փրկվեց», - գրում է Venezia Eventi պարբերականը` ներկայացնելով Վենետիկի հայ համայնքի հիմնադրման պատմությունը:

Պարբերականը նշում է, որ Սուրբ Ղազարի վանքում հավաքված 170.000 հին գրքերը և 4500 ձեռագրերը` Հայաստանից դուրս հայկական մշակույթի ամենամեծ հավաքածուն է:

«1717թ.-ին Վենետիկը ընդցունեց հայ վանականներին, որոնք փախել էին թուրքերի հալածանքներից: Սակայն Վենետիկում հայերը հայտնվել են միջնադարում: Նրանք բնակություն են հաստատել Սբ. Մարկոսի հրապարակում և Վենետիկի այդ տարածքը անվանեցին Ռուգա Ջուֆա: Այնտեղ կառուցվել է Սբ. Խաչ եկեղեցին և XIII դարի փոքր մատուռ: Բացի այդ, armelin բառով վենետիկցիները ծիրանն են կոչում», - գրում է Venezia Eventi պարբերականը:

Հոդվածում նաև նշվել է, որ հայերը խորամանկություն սովորել են մուսուլմանների կողքին դարեր շարունակ գոյակցության արդյունքում: Եվ հենց այդ պատճառով Վենետիկում տարածված է այն ասացվածքը, որ «Մեկ հայ խաբելու համար յոթ հրեա է պետք»:






Մեկնաբանություններ - 1

Sofya     19.11.2017 Նախ ասեմ, որ շատ գռեհիկ վերնագիր եք դրել հոդվածին։ Հետո, Վենետիկի հայերը չեն խաբել Նապոլեոնին։ Նապոլեոնը ի սեր Ռուստամի է դա արել, որի ծնողները հայեր էին։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: