Հայերեն   English   Русский  

«Հայկական վերածնունդն» ու Վանաձորի քաղաքապետը համագործակցության հուշագիր են կնքել


  
դիտումներ: 1756

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:

Այս մասին տեղեկանում ենք Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ֆեյսբուքյան էջից:

No automatic alt text available.«Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. Իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,-գրել է քաղաքապետը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն արդեն հայտնել է իր կարծիքը վերոնշյալ համագործակցության վերաբերյալ՝ նշելով․ «Զարմացած չենք, բնականաբար, 1 տարվա մեր տարած պրոցեսներից մեկը նաև բացահայտումն էր, թե ովքեր հոկտեմբերի 10-ին վաճառեցին վանաձորցիների ապագան»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: