Հայերեն   English   Русский  

Այս տարի Ամանորին կհանգստանանք դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 8-ը


  
դիտումներ: 5886

Առաջիկա Ամանորին ու Ծննդյան տոներին հանգստյան օրերի քանակը չի կրճատվի՝ ի տարբերություն հաջորդ տարվա:

Դեռ անցյալ տարվանից հանրությանը հայտնի է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տեսակետը՝ սահմանված ոչ աշխատանքային օրերի քանակի վերաբերյալ:

Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, այսօր պատասխանելով armtimes.com-ի հարցին, ասել, որ այս անգամ հանգստյան օրերի փոփոխություն չի լինի՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի հունվարի 6-7-ը շաբաթ եւ կիրակի է: «Բայց հաջորդ տարվանից ոչ աշխատանքային օրերը փոփոխության են ենթարկվելու»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ այժմ քննարկվում է, թե քանի հանգստյան օր պետք է նախատեսել:

Դեռեւս չփոփոխված «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ամանորը եւ Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին (նախածննդյան տոներ) եւ հունվարի 6-ին (Սուրբ ծնունդ եւ Հայտնություն): Սրանք բոլորը ոչ աշխատանքային օրեր են: Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է:

Այսպիսով, 2018 թվականին աշխատանքային շաբաթը կսկսվի հունվարի 8-ին: 2017-ի դեկտեմբերի 29-ը ուրբաթ է, որն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի այս տարվա վերջին աշխատանքային օրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: