Հայերեն   English   Русский  

​Հրապարակվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների թիվը


  
դիտումներ: 465

Ադրբեջանում Քաղբանտարկյալերի իրավունքների պաշտպանության կենտրոնի հանդիպման շրջանակներում քննարկվել է երկրում մարդու իրավուննքերի, քաղբանտարկայլների, դատական գործընթացների իրավիճակն ու կալանքի վայրերում խոշտանգումների դեպքերը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, հատկապես ուշադրություն է դարձվել քաղաքականապես մոտիվացված ձերբակալությունների իրավիճակի թիմային` հրապարակելով քաղբանտարկյալների թարմացված ցուցակը:

Քաղբանտարկյալների ցուցակից հանվել է 2012 թ-ին ձերբակալված Սուրաջ Աղաևի անունը. վերջինս ազատ է արձակվել: Ցուցակը համալրել են «Մահմեդական միասնություն» շարժման ակտիվիստ, քաղաքական դրդապատճառներով կալանավորված Ահսան Նուրուզադեն, ընդդիմադիր «Ազադլըխ» թերթի թղթակից Զիյա Ասադլին, լրագրող Մահբուբ Զուլֆուգարլըն, ինչպես նաև սննդամթերքի գնաճի առնչությամբ 2016 թ-ի հունվարի 12-13-ին անցկացված բողոքի ցույցի մասնակիցներ Ազիմով Մուսլյումը, Ալիև Էլչինը և այլք, ընդհանուր առմամբ` 11 անձ:

Ըստ տեղեկության` վերջին փոփոխությունները հաշվի առնելով` Ադրբեջանում քաղբանտարյալների թիվը 159 է: Հանդիպման մասինակիցները քննադատել են 10 կայքերի արգելափակումը, հավաքների ազատության սահմանափակումը (իշխանությունները տարբեր պատճառներով հրաժարվում են բողոքի ակցիաները արտոնել), ներկայացուցչության ինստիտուտի վերացումը, քաղբանտարյալներին պաշտպանող փաստաբաններին Փաստաբանների կոլեգիայից հեռացնելը, քաղաքական տարագիրների ընտանիքի անդամների վրա ճնշում գործադրելը, նրանց աշխատանքից հեռացնելը:

Որոշվել է` Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության կենտրոնը շարունակելու է այդ ուղղությամբ հետաքննությունները: Հավաքվել են նյութեր, իրականացվել է վերլուծություն, և դրանց հիման վրա` պատրաստվել զեկույց, որը ներկայացվելու է տեղի և միջազգային հանրությանը, համապատասխան կառույցներին, շահագրգիռ կողմերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: