Հայերեն   English   Русский  

Հայտնի դարձավ Հայաստանի վոլեյբոլի գավաթակիրը


  
դիտումներ: 694

Երևանում ավարտվեց տղամարդկանց վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը:

3-րդ տեղի համար խաղում Եղեգնաձորի ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ «Դինամո-Նոր-Նորքի» նկատմամբ: Հայաստանի 9-ակի չեմպիոն ՖԻՄԱ-ն (մարզիչ՝ Կարեն Ասմարյան) 3:0 հաշվով հաղթեց ԽՄՕՄՄ-ին:

Տղամարդկանց մրցաշարի լավագույն վոլեյբոլիստ ճանաչվեց ՖԻՄԱ-ի խաղացող Աշոտ Բալաբեկյանը, լավագույն հարձակվող՝ Անդրանիկ Մանուչարյանը (ԽՄՕՄՄ), լավագույն կապակցող՝ Գևորգ Գասպարյանը (ԽՄՕՄՄ):

Հաղթող թիմը պարգևատրվեց գավաթով, լավագույն մարզիկները ստացան հատուկ մրցանակներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: