Հայերեն   English   Русский  

Վարչապետի մամուլի խոսնակ. «2019 թ.-ից սկսած Ամանորի տոները կրճատվելու են». ՀԺ


  
դիտումներ: 1111

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Առաջիկա Ամանորին ու Ծննդյան տոներին հանգստյան օրերի քանակը չի կրճատվի՝ ի տարբերություն հաջորդ տարվա: Դեռ անցյալ տարվանից հանրությանը հայտնի է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի տեսակետը՝ սահմանված ոչ աշխատանքային օրերի քանակի վերաբերյալ: «Հանգստյան օրերը շատ չէ՞ին: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- 2017-ի՝ կառավարության առաջին նիստի ավարտին ասել էր Կարեն Կարապետյանը: Մինչ այդ նա նաև հայտարարել էր, որ մեր երկրում առկա տնտեսական իրավիճակում երկար հանգստանալը ճոխություն է»:

Թերթի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը նշել է, որ այս անգամ հանգստյան օրերի փոփոխություն չի լինի՝ հաշվի առնելով, որ 2018 թվականի հունվարի 6-7-ը շաբաթ և կիրակի է: «Վարչապետի հնչեցված տեսակետը այս հարցի շուրջ մնում է անփոփոխ և Կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որով 2019 թ.-ից սկսած Ամանորի տոները կրճատվելու են»,-տեղեկացրել է նա՝ հավելելով, որ այժմ քննարկվում է, թե քանի հանգստյան օր պետք է նախատեսել





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: