Հայերեն   English   Русский  

Գիտնականները կանխատեսում են, որ 2018 թվականը երկրաշարժերի առումով վատ տարի կլինի


  
դիտումներ: 4166

Բնության մեջ չկա ավելի ծպտյալ աղետ, քան երկրաշարժն է: Մրրիկները կարող են կանխատեսվել շաբաթներ առաջ, տոռնադոները, մուսոններն ու ձնաբքերը գոնե եղանակ ունեն: Բայց երկրաշարժը հարվածում է առանց նախազգուշացման:

Time-ի փոխանցմամբ՝ նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջիկա տարում երկրաշարժերի թիվը կարող է գերազանցել անցնող տարվան, իսկ դրա պատճառը երկրագնդի փոքր-ինչ դանդաղացած պտույտն է:

Չնայած երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսում հնարավոր չէ անել, սեյսմիկ արձանագրությունները թույլ են տալիս երկրաբաններին որոշակի պատկեր ստանալ: Ամերիկայի երկրաբանական ընկերության տարեկան ժողովում ներկայացված նոր ուսումնասիրության մեջ խոսվում է 1900 թվականից ի վեր ողջ աշխարհում 7 կամ ավելի երկրաշարժերի տարածվածության մասին:

Գիտնականները արձանագրել են Երկրի պտույտների արագության պարբերական դանդաղումներ: Մանրամասն բացատրելով դանդաղեցման, երկրագնդի ընդերքում ընթացքող պրոցեսների և երկրաշարժերի հաճախականության միջև կապը՝ գիտնականները նշում են, որ վերջին անգամ դանդաղ պտույտ է գրանցվել 2011 թվականին, երբ 7.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ գրանցվեց Մեխիկոյում, 7.3 բալանոց՝ Իրան-Իրաք սահմանին, 7 բալանոց՝ Նոր Կալեդոնիայում:

երկրաշարժեր

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս ոչ միայն, թե երբ կարող են լինել ամենաշատ երկրաշարժերը, այլև հարվածի հավանական կետերը՝ հասարակածի մոտ՝ հյուսիսային կամ հարավային լայնության ՝ 30º սահմաններում:

Մոլորակի պտույտների դանդաղեցումը ավելի արտահայտված կլինի այդ միջին գծի երկայնքով: Իրան-Իրաք երկրաշարժը գրանցվել էր հյուսիսային լայնության 33º աշխարհագրական կոորդինատներով:

Իտալիա-երկրաշարժ-փլատակներ

«Ոչ ոք չի ասում, որ 2018-ը անպայման պետք է լինի երկրաբանական առումով անկայուն տարի: Այն ընդամենը ասում է, որ երկրաշարժերի կանխագուշակման գիտությունը գնալով ավելի հստակ տեղեկատվություն է ստանում, իսկ նման մահաբեր աղետների դեպքում կանխատեսելիության անգամ չնչին բարելավումը տարբերություն է ստեղծում»,-գրում է Time-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: