Հայերեն   English   Русский  

Արմեն Հակոբյանն ու Գեղամ Թորգոմյանն անմասն մնացին մեդալներից


  
դիտումներ: 701

Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում այսօր մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:

Առաջին օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ մտան 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):

Որակավորման փուլում Արմեն Հակոբյանը երկու րոպեից էլ պակաս ժամանակում պարտության մատնեց ամերիկացի Ջոն Մոսինգին եւ 1/8 եզրափակչում հանդիպեց թուրք Մուրադ Դագի հետ: Այս գոտեմարտում մրցավարները նախապատվությունը տվեցին Արմեն Հակոբյանի մրցակցին:

Գեղամ Թորգոմյանն առաջին գոտեմարտում տանուլ տվեց բելառուսցի Զախար Դիմչենկոյին: Այնուհետեւ թուրք եւ բելառուս ըմբիշները չհասան եզրափակիչ, եւ մեր մարզիկները զրկվեցին մեդալի համար պայքարելու հեռանկարից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: