Հայերեն   English   Русский  

Տոնածառը շուտ զարդարող մարդիկ ավելի երջանիկ են. փորձագետներ


  
դիտումներ: 4920

Եթե դուք փորձել եք և ձեզ չի հաջողվել համոզել ընտանիքին կամ հարևաններին, որ տոնածառ դնելու և տունը զարդարելու համար այնքան էլ շուտ չէ, մի վշտացեք, ձեզ համար լավ նորություն ունենք. հոգեբանները կարծում են, որ Ամանորին տոնածառը շուտ զարդարող մարդիկ ավելի երջանիկ են, քան մյուսները:

Ավելի շուտ զարդարելով տոնածառը՝ դուք ուրախություն եք զգում, քանի որ դա հիշեցնում է չափահասների խնդիրներից ու սթրեսներից զերծ ձեր մանկությունը:

«Զարդարանքները դեպի մանկական, կախարդական հիացմունքի զգացմունքները տանող ճանապարհն են: Հետևաբար, շուտ զարդարելը երկարացնում է այդ հրճվանքը»,-ասում է հոգեվերլուծաբան Սթիվ Մքեոունը:

Բայց տունը զարդարելը ոչ միայն ձեզ է պարուրում տոնական տրամադրությամբ, այլև մտերմացնում է հարևանների հետ: Բնապահպանական հոգեբանության ամսագրում հրապարակված ուսումնասիրությամբ՝ սեփական տան բակը զարդարելը հարևանների և ձեր հարաբերություններն ավելի ընկերական է դարձնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: