Հայերեն   English   Русский  

ՀՀ-ն լուռումունջ նայում է, թե ինչ է կատարվում Նախիջևանում. Արամ Սարգսյան


  
դիտումներ: 2182

Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են և´ ԵԱՏՄ-ն, և´ Ղարաբաղյան հիմնախնդիրը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

« Եթե Ադրբեջանը կարծում էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցելը առևտրի հարց է, ապա հիմա հասկացան, որ իրենց հետ առևտուր անող չկա, քանի որ, իմ կարծիքով Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը ավելի քան հստակեցվել է հիմա աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո: Դա կապված չէ մեր սիրուն աչքերի հետ: Խոսքը միայն շահերի մասին է: Սիրիայի հակամարտությունում ՌԴ-ն հասավ հաջողության, բոլորին փաստի առաջ կանգնեցրեց, հիմա իրեն պետք է, որ այս տարածաշրջանում իր ազդեցությունն էլ ավելի լայնանա և հանգիստ լինի: Նրանք չեն ցանկանա թույլ տալ Ադրբեջանին, որ սրի իրավիճակը»,- նշեց Արամ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ հիմա շատ կարևոր է այն , թե ինչ է տեղի ունենում Նախիջևանում: Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ օգտագործվել են ծանր հրետանին, տանկերը, օդային ուժեր: Կիրառվել են նաև գրադ, Սմերչ և այլն:

Ըստ Սարգսյանի՝ Հայաստանը ԱԳՆ-ն պարտավոր է ահազանգել, որովհետև Թուրքիան իր բացահայտ գործողություններով անեքսիայի ենթարկում տարածքը.«Չի հաջողվում Ղարաբաղում որևէ քայլ կատարել, այդ պատճառով որոշել են Նախիջևանի միջոցով սադրել Հայաստանին: Համոզված եմ՝ սահմանամերձ գյուղերից բնակչությանը տարհանել են»

Ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են Նախիջևանը դարձնել համապարփակ հարաբերությունների այնպիսի տարածք, որտեղ կարող են սկսել ռազմական գործողություններ.«Մյուս կողմից, նրանք նաև ուզում են ցույց տալ իրենց ներքին լսարանին, որ նպատակներից չեն հրաժարվել: Իսկ Հայաստանն ի՞նչ է անում: ՀՀ-ն լուռումունջ նայում է, թե ինչ է կատարվում Նախիջևանում: Որևէ արձագանք չի եղել Արտաքին գործերի նախարարությունից»:

Ըստ Սարգսյանի՝ Նախիջևանի հարցը պետք է բարձրացնել նաև ՄԱԿ-ի անվտանգության նիստում: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ Թուրքիան խորհրդի անդամ դառնալու առաջարկ է արել:

«Երբ Ապրիլյան պատերազմից հետո տարածքային կորուստները եղան մեր կողմից , ժողովուրդը համակերպվեց դրա հետ, թեև արձագանքը շատ մեծ էր: Կարծում եմ՝ իշխանությունները հասկանում են, որ եթե ևս մենք անգամ տարածք կորցնենք, անգամ փոքր տարածք, ուրեմն իրենք իշխանություն պահել չեն կարող: Պետք է ամբողջական փոխել այդ քաղաքական գիծը, սական նրանք դա չեն անում»-ասաց Արամ Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: