Հայերեն   English   Русский  

Եգիպտոսը ձերբակալել է 29 մարդու `Թուրքիայի համար լրտեսության կասկածանքով


  
դիտումներ: 593

Եգիպտոսի դատախազը հանձնարարել է ձերբակալել Թուրքիայի համար լրտեսության և ահաբեկչական խմբավորմանը միանալու մեջ կասկածվող 29 մարդու: Այս մասին հաղորդում է պետական MENA պետական լրատվական գործակալությունը:

Գլխավոր հետախուզական ծառայությունների անցկացրած հետաքննությամբ պարզվել է, որ այդ խումբը ձայնագրել է հեռախոսազանգերն ու տեղեկատվություն փոխանցել թուրքական հետախուզությանը՝ որպես ծրագրի մի մաս, որի վերջնական նպատակը Եգիպտոսում Մահմեդական եղբայրների իշխանությունը վերադարձնելն է:

Հանցագործների ազգությունը չի նշվում: Նրանք մեղադրվում են նաև փողերի լվացման և առանց լիցենզիայի արժույթների գործարքներ կատարելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: