Հայերեն   English   Русский  

Ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց


  
դիտումներ: 173

Մարզերում պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում, Չայնիի, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Կոտայքի մարզի Չարենցավան և Եղվարդ քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: