Հայերեն   English   Русский  

3 բան, որ պետք է ավելացնել շամպունի մեջ՝ փխրուն մազերը վերականգնելու համար


  
դիտումներ: 557

Եթե դուք մտահոգված եք ձեր վարսերի փխրունությամբ, ապա պետք չէ ծախսել մեծ գումարներ թանկարժեք նյութերի վրա: Անհրաժեշտ է 3 բաղադրիչ, որոնք օգտագործվում են խոհանոցում շատ հաճախ:

Նախ խորհուրդ է տրվում օգտագործել PH- նեյտրալ շամպուն: Ph նեյտրալ շամպունները նախատեսված են փոքրիկների համար. դրանք հատուկ նուրբ մաշկի ու վարսերի համար են:

1. Հազրեվարդի (rosemary) եթերայուղ

Այս յուղը խթանում է մազերի ֆոլիկուլները, կանխում մազերի կորուստը և վաղաժամ ճերմակումը, ինչպես նաև հաղորդում է փայլ:

2. Վիտամին E-ի հաբեր

Պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մազերը `օքսիդացումից առաջացած վնասներից:

3.Կիտրոնի յուղ

Կանխում է չորությունը:

Հազրեվարդի եթերայուղի 10 կաթիլը, կիտրոնի յուղի 10 կաթիլը և վիտամին E- ի երկու հաբը ավելացրեք շամպունի մեջ: Լավ խառնեք և քսեք վարսերին՝ 10 րոպե մերսելով գլխամաշկը: Եվս 10 րոպե թողեք, որ ազդեցություն ունենա և լվացրեք տաք ջրով: Փոփոխությունն անմիջապես կզգաք. ձեր մազերը կենդանություն և փայլ կստանան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: