Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալել են 19 քուրդ զինյալների


  
դիտումներ: 398

Թուրքական վեց խոշոր քաղաքներում՝ Ադանայում, Ստամբուլում, Դիարբեքիրում, Ադըյամանում, Բուրսայում և Բաթմանում, լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվել երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը, գործողության արդյունքում ձերբակալվել է 19 անձ:

Պաշտոնական Անկարայի և Թուրքիայում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության միջև զինված համակարտությունը սրվել է 2015 թ-ի ամռանը՝ Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այդ ժամանակ զոհվել էր 32 մարդ, հիմնականում՝ քրդեր: Քրդական բանվորական կուսակցության մարտիկները, որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն, թուրքական իշխանությանը մեղադրել են իսլամիստներին աջակցելու մեջ՝ վերսկսելով թուրքական ուժայինների դեմ պարտիզանական պայքար:

2015 թ-ի հուլիսին հակամարտության վերսկսման հետևանքով, ըստ տեղեկության, սպանվել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև` ավելի քան 300 քաղաքացիական անձ: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` այդ ընթացքում անվտանգության ուժերը սպանել են ավելի քան 10 հազար ՔԲԿ-ականների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: